Joby Aviation-ի էլեկտրական ինքնաթիռները Դուբայում ուղևորափոխադրումներ կսկսեն 2026 թվականից

Joby Aviation-ի էլեկտրական ինքնաթիռները Դուբայում ուղևորափոխադրումներ կսկսեն 2026 թվականից

Մերձավոր Արևելքի բարգավաճ երկրների իշխանությունները երկար ժամանակ կողմ են եղել էլեկտրական ինքնաթիռների միջոցով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գաղափարին, և Joby Aviation-ի այս շաբաթ պայմանավորվածությունը ԱՄԷ կառավարության հետ ընդգծում է այդ ընթացքի շարունակականությունը: Ընկերությունը կկարողանա սկսել իր օդային տաքսիների կոմերցիոն շահագործումը Դուբայում 2026 թվականից։

Փորձնական թռիչքները կիրականացվեն հաջորդ տարվանից, սակայն դրանք կոմերցիոն հիմունքներով կսկսվեն միայն մեկ տարի անց։ Մինչ այդ Skyports-ը Դուբայում ինքնաթիռների համար կնախագծի և կկառուցի չորս հարթակ՝ Joby Aviation-ի շահագործման և պահպանման համար: Օդային երթուղիները կմիացնեն Դուբայի միջազգային օդանավակայանը, հայտնի արհեստական ​​Պալմ Ջումեյրա կղզին, Դուբայի Մարինայի ափամերձ տարածքը և քաղաքի կենտրոնական հատվածը։

Օրինակ՝ օդային երթուղին մեքենայի համեմատ Դուբայի օդանավակայանից Պալմ Ջումեյրա տեղափոխվելու ժամանակը կկրճատի 45 րոպեով: Joby Aviation-ն ապահովել է Դուբայում նման տրանսպորտային ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունքը վեց տարի ժամկետով։

Joby Aviation-ի օդանավերն աշխատում են էլեկտրական շարժիչով, զարգացնելով մինչև 200 մղոն/ժ արագություն, և կարող են տեղափոխել մինչև 4 ուղևոր: Իր հայրենիքում՝ ԱՄՆ-ում, ստարտափը ակնկալում է 2025 թվականից սկսել թռչող տաքսիների կոմերցիոն շահագործումը Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում։ Սարքը կարող է օդային ճանապարհով տեղափոխել 453 կգ զանգվածով բեռներ և ուղևորներ, մարտկոցների լիցքը պետք է բավարարի մոտ 161 կմ ճանապարհի համար՝ հաշվի առնելով պարտադիր պահուստը։

Աղբյուրը՝     hy.armradio.am