Մարտին Գալստյանը մասնակցել է «Կենտրոնական բանկերի անկախությունը փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովին

Մարտին Գալստյանը մասնակցել է «Կենտրոնական բանկերի անկախությունը փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովին
Փետրվարի 8-9-ը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը մասնակցել են Բելգիայի ազգային բանկում կազմակերպված Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Նիդերլանդների / Բելգիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների բարձր մակարդակի համաժողովին՝ «Կենտրոնական բանկերի անկախությունը փոփոխվող աշխարհում» խորագրով:
 
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության` Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ներկայացրեց Կենտրոնական բանկի անկախության կարևորությունը: Համաժողովին նաև քննարկվել են կենտրոնական բանկերի հեռանկարների, կենտրոնական բանկերի մանդատի սահմանափակումների, տոկոսադրույքների փոփոխության և ֆինանսական կայունության միջև փոխկապակցվածության թեմաներով հարցեր:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ելույթ է ունեցել կենտրոնական բանկերի մանդատի վերաբերյալ քննարկմանը: Նա քննարկման մասնակիցներին ներկայացրել է հունվար ամսին Կենտրոնական բանկում գործարկված դրամավարկային քաղաքականության նոր վերլուծական համակարգը՝ Երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ (FPAS Mark II), որը ողջունվել և մեծ հետաքրքրության է արժանացել ներկաների կողմից:
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կենտրոնական բանկերի անկախության վերաբերյալ նոր միտումներին, ԿԲ-ների անկախության վրա բանկերի ոչ հիմնական նպատակների ազդեցության հարցերին, դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակներին: