Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը։

Հայաստանից նիստին մասնակցում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ-ից՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։

Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու են նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։