2024թ-ին սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվի Սառնաղբյուր տանող 1300 մ ճանապարհահատվածը

2024թ-ին սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվի Սառնաղբյուր տանող 1300 մ ճանապարհահատվածը
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, ղեկավարի տեղակալ Զորիկ Խաչատրյանի, ավագանու անդամ Արտակ Շաբոյանի և ձևավորված աշխատանքային խմբի մասնակցությամբ հանդիպում է ունեցել Սառնաղբյուր բնակավայրի ազգաբնակչության հետ:
Բնակիչները ներկայացրել են իրենց հուզող հարցերը. մասնավորապես՝ ոռոգման ջրի, հողատարածքների չափագրման, ճանապարհների նորոգման, մշակույթի տան հիմնանորոգման և այլ խնդիրները:
Համայնքի ղեկավարը բնակիչների հետ քննարկել է առաջ քաշված հարցերի ամենօպտիմալ լուծումները: Քննարկվել է կառավարության ծրագրով նախատեսված նոր կառուցվող դպրոցի տեղի հավանական տարբերակները:
Արման Սարիբեկյանը բնակիչներին տեղեկացրեց, որ 2024թ-ին սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվի Սառնաղբյուր տանող 1300 մ ճանապարհահատվածը:
Աշխատանքային խումբը շրջել է գյուղի նախկին մշակույթի տան, գործող մանկապարտեզի տարածքում։
Բնակիչների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ համապատասխան ոլորտի աշխատակիցները համայնքի ղեկավարի կողմից ստացան հանձնարարականներ: