Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Ղուշչյանը ներկայացրել է մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները։


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Պատրիկ Սվենսոնը իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների զարգացման հարցում։
Քանի որ Տավուշի մարզը նույնպես Շվեդիայի նման հարուստ է անտառներով, հանդիպմանը հիմնականում քննարկվել են բնապահպանական հարցեր։ Անդրադարձ է եղել ինչպես ոլորտին առնչվող համատեղ ծրագրերի իրականացման մի շարք հարցերի, այնպես էլ գյուղական տուրիզմի զարգացմանը մարզում։