ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021 և 2022 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են Նաիրյան, Գևորգ Մարզպետունի, Սունդուկյան և Խորհուրդների փողոցները։
Սևան քաղաքի ներհամայնքային 4 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 209 միլիոն 203 հազար դրամ, որից 111 միլիոն 297 հազարը ՀՀ կառավարության, 97 միլիոն 906 հազարը՝ Սևանի համայնքապետարանի ներդրումն է։
32 Սևանի Նաիրյան փողոցը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 66 միլիոն 960 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի սկզբից և ավարտվել սեպտեմբեր ամսին:
Ասֆալտապատումը ներառել է Նաիրյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից Զ. Անդրանիկի հրապարակի տարածքը: Ասֆալտապատվող ճանապարհի մակերեսը կազմել է 7696 քառակուսի մետր:
Իրականացվել են նաև ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզման, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժման ու վերատեղադրման, դիտահորերի և անձրևընդունիչների հավաքովի երկաթբետոնյա ծածկի սալի ապամոնտաժման ու դրանց պատերի բարձրացման, ճանապարհների գծանշման և կահավորման աշխատանքներ։
33 Սևանի Ցամաքաբերդ թաղամասի Գևորգ Մարզպետունի փողոցը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 55 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը:
Ծրագրի իրականացման արդյունքում Գևորգ Մարզպետունի փողոցն ասֆալտապատվել է շուրջ 600 գծամետր երկարությամբ և 4500 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերին և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Այս փողոցը կարևոր նշանակություն ունի ցամաքաբերդցիների համար, քանի որ այն միանում է կենտրոնական Ազատության փողոցին, միաժամանակ տանում դեպի Ցամաքաբերդի սուրբ Գևորգ եկեղեցի և գերեզմանոց։
34 Սևանի Խորհուրդների և Սունդուկյան փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 87 միլիոն 243 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերին և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Սևան քաղաքի Սունդուկյան և խորհուրդների փողոցներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 6064 քառակուսի մետր ճանապարհ, որն ընդգրկում է նաև Գոմաձոր թաղամասի գերեզմանոց տանող ճանապարհահատվածը։
Իրականացվել են նաև ճանապարհների գծանշման ու կահավորման աշխատանքներ։
Վերոնշյալ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման արդյունքում 2023 թվականին Սևան քաղաքում հիմնանորոգվել է 18 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ։