Ռուսաստանից Գերմանիա ներմուծումը 2023-ին կրճատվել է 90%-ով

Ռուսաստանից Գերմանիա ներմուծումը 2023-ին կրճատվել է 90%-ով

2023-ին Գերմանիայի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրի ծավալները զգալիորեն նվազել են։ 2022-ի համեմատ Գերմանիայից արտահանումը կրճատվել է 38.8%-ով, ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից՝ 90%-ով:

Թե՛ Ուկրաինայում ընթացող մարտերը, թե՛ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցները «զգալի ազդեցություն են ունեցել Գերմանիայի արտաքին առևտրի վրա»։ Դեպի Ռուսաստան արտահանումը կազմել է 8.9 միլիարդ եվրո, ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից՝ 3.7 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 36.4 միլիարդ եվրոյի դիմաց։

«Մինչև 2022 թվականի երկրորդ կեսը Ռուսաստանը դեռևս Գերմանիային էներգետիկ ռեսուրսների կարևոր մատակարարն էր», – նշում է վիճակագրական գործակալությունը։

Հիշեցնենք՝ Գերմանիան սկսեց հրաժարվել ռուսական էներգառեսուրսների մատակարարումից 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։

Աղբյուրը՝    b24.am