Մեկ տարով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը․ որո՞նք են բնակավայրերը

Մեկ տարով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը․ որո՞նք են բնակավայրերը

Կառավարությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը։

«Այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից ստացվել և միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է 412 շահառուի հայտ, և դրանք բաշխված են ըստ մարզերի հետևյալ կերպ․ Տավուշի մարզում՝ 239 հայտ, Սյունիքի մարզում՝ 54 հայտ, Արարատի մարզում՝ 50 հայտ, Վայոց Ձորի մարզում՝ 47 հայտ, Գեղարքունիքի մարզում՝ 22 հայտ։ Հաստատված հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում»,- ներկայացնելով նախագիժն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ ծրագրի շրջանակներում մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 միլիարդ դրամի վարկ։

Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 տոկոս տոկոսադրույքի չափով մարման համար։ 

Ծրագրին կարող են դիմել Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։ 

Սահմանամերձ բնակավայրերի ցանկը սահմանված է Կառավարության 1444-Ն որոշմամբ․ բնակավայրերի անվանացանկը․
Արարատի մարզ՝
գ. Երասխ
գ. Պարույր Սևակ
գ. Տիգրանաշեն
Գեղարքունիքի մարզ՝
գ. Վահան
գ. Ներքին Շորժա
գ. Վերին Շորժա
գ. Սոթք
գ. Ազատ
գ. Կութ
գ. Նորաբակ
Վայոց ձորի մարզ՝
գ. Արենի
գ. Խաչիկ
գ. Խնձորուտ
գ. Սերս
գ. Նոր Ազնաբերդ
գ. Բարձրունի
Տավուշի մարզ՝
գ. Բաղանիս
գ. Բարեկամավան
գ. Բերդավան
գ. Դովեղ
գ. Կոթի
գ. Ոսկեպար
գ. Ոսկեվան
գ. Այգեձոր
գ. Այգեպար
գ. Արծվաբերդ
գ. Մովսես
գ. Ներքին կարմիր աղբյուր
գ. Չինարի
գ. Չորաթան
գ. Պառավաքար
գ. Վերին կարմիր աղբյուր
գ. Ազատամուտ
գ. Այգեհովիտ
գ. Կայան
գ. Բերքաբեր
գ. Ծաղկավան
գ. Կիրանց
գ. Կողբ
գ. Սարիգյուղ
գ. Սևքար
գ. Վազաշեն
Սյունիքի մարզ՝
գ. Ագարակ
գ. Գեղանուշ
գ. Գոմարան
գ. Դավիթ Բեկ
գ. Դիցմայրի
գ. Եղվարդ
գ. Խդրանց
գ. Կաղնուտ
գ. Ներքին Հանդ
գ. Շիկահող
գ. Սզնակ
գ. Սյունիք
գ. Սրաշեն
գ. Վարդավանք
գ. Ուժանիս
գ. Ճակատեն
գ. Ծավ
գ. Բարգուշատ
գ. Խորձոր
գ. Խնձորեսկ
գ. Քարահունջ
գ. Հարթաշեն
գ. Ձորակ
գ. Ներքին Խնձորեսկ
գ. Աղբուլաղ
գ. Շուռնուխ
գ. Որոտան
գ. Վանանդ
գ. Բարձրավան
գ. Տեղ
գ. Արավուս
գ. Խնածախ
գ. Խոզնավար
գ. Կոռնիձոր
գ. Վաղատուր
գ. Քարաշեն
գ. Խոտ