Տեղի են ունեցել 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Տեղի են ունեցել 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 30 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ 

Մասնավորապես, AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 82,6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.2559%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.25% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: