Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը
Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:
Մարզպետ Կ․ Միքաելյանը շնորհակալություն հայտնեց Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին ինչպես Միացյալ Թագավորությունում իրականացվող հայանպաստ շարունակական նախաձեռնությունների, այնպես էլ Ջերմուկ այցելելու և Ադրբեջանի շարունակական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին անձամբ ականատես լինելու ցանկության համար։
Պատվիրակության ղեկավար սըր Ջոն Ուիթինգդեյլն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ թեկուզև իրենք ընդհանուր առմամբ տեղյակ են պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին, սակայն իրենց համար շատ կարևոր էր այցելել և տեղում ծանոթանալ ագրսեիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչը թույլ կտա հասկանալ, թե ինչպես կարող են լավագույնս աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով