Մեկնարկել են Մասիս քաղաքի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Մեկնարկել են Մասիս քաղաքի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները
Հարգելի բնակիչներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեկնարկել են Մասիս քաղաքի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում` համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 451,005,607 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը 65% է։
Հավելենք, որ համայնքի մի շարք բնակավայրերում նույնպես ընթանում են ճանապարհների բարեկարգման` ասֆալտապատման աշխատանքներ։
Սպասեք նոր ծրագրերի։