ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը  ծանոթացել է  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների հետ  վերահսկողական այցով գտնվել է ՀՀ Արագածոտնի և Կոտայքի  մարզերում։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նշված մարզերի տարբեր համայնքներում ծանոթացել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին։

ՏՄ ղեկավար կազմը տեղում պարտադիր կատարման ցուցումներ տվեց կառուցապատողին, կապալառուին, տեխնիկական հսկողություն  իրականացնողին, իսկ Արագածոտնի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տրվեց  հետևողական և խիստ վերահսկողության տակ պահել  պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։

Առանձնակի կարևորեց նախատեսվող կառույցներում հաշմանդամության մատչելիության նորմերի պարտադիր ապահովման հարցը։
Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից նման վերահսկողական այցերը ՀՀ ամբողջ տարածքում կլինեն պարբերական։