Ուշադրություն ԼՂ հայրենակիցներին

Ուշադրություն ԼՂ հայրենակիցներին
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,
հորդորում ենք սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ Ձեր անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ հանրայնացնելուց (օրինակ՝ Facebook, Google Docs)։
 ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ։
Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք զերծ մնալ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց։
Նմանատիպ իրավիճակներում ԱՍՀ նախարարությունը պատասխանատու չէ Ձեր կողմից լրացված տվյալների օգտագործման համար։ Խնդրում ենք օգտվել բացառապես պաշտոնական հարթակներից՝ մուտք գործելով https://dimum.ssa.am/ հարթակի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» դաշտի «Տեղեկատվություն՝ Կառավարության 1675-Լ, 1957-Լ, 1763-Լ որոշումներով սահմանված, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ» պատուհանից կամ սեղմել այստեղ՝ https://rb.gy/ls8fqv։
Հիշեցնենք, որ ԼՂ հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված երեք ծրագրերով վճարումները շարունակվում են․ այս պահին պատկերը հետևյալն է՝
☑️ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է 112 765 անձի,
☑️ 40+10 հազար ծրագրի շրջանակում՝
• հոկտեմբեր ամսվա համար՝ 108 857 անձ,
• նոյեմբեր ամսվա համար՝ 87 568 անձ,
• դեկտեմբեր ամսվա համար՝ 93 788 անձ,
• հունվար ամսվա համար՝ 96 821 անձ,
 երկամսյա 50 հազար ծրագրի շրջանակում՝
• նոյեմբեր ամսվա համար՝ 77 409 անձ,
• դեկտեմբեր ամսվա համար՝ 83 601 անձ։
Տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ է նաև մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։