Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում կառուցված Արծվի հուշարձանը

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն ահազանգում է․
«Ադրբեջանի վարչախումբը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժամակաշրջանում կառուցված և ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը»: