Համայնքային մանկապարտեզներում մինչև 30%-ով կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը

Համայնքային մանկապարտեզներում մինչև 30%-ով կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը
Համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Ըստ տեղեկատվության՝  համայնքային մանկապարտեզներում մինչև 30%-ով կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը։
  •  «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս:
  • 4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան:
  • Ավարտական փուլում է ս.բ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը:
  • Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար մայրաքաղաքում կգործեն նոր չափորոշիչներ. փոփոխություններ են կատարվել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում:
  • Քաղաքի ձևավորմանն առնչվող ճարտարապետական և գեղարվեստական լուծումների ու բարեկարգման գործում միասնական մոտեցում կցուցաբերվի. վարչական շրջաններում սկսված է ստանդարտացման գործընթաց: