Վրաստանում գործազրկության մակարդակը 2023-ի վերջին հասել է ռեկորդային նվազագույնի

Վրաստանում գործազրկության մակարդակը 2023-ի վերջին հասել է ռեկորդային նվազագույնի

Վրաստանում գործազրկության մակարդակը 2023-ի չորրորդ եռամսյակում կազմել է 15.3%, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Գերատեսչության տվյալներով՝ երկրում գործազուրկ քաղաքացիների տոկոսը տարեվերջին 0.7 տոկոսային կետով նվազել է 2023-ի երրորդ եռամսյակի համեմատ, երբ այդ ցուցանիշը 2022 թվականի երրորդ եռամսյակի համեմատ եղել է ռեկորդային ցածր՝ 15.6%։ Վրաստանում զբաղված քաղաքացիների թիվը հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74.3 հազարով կամ 8.4%-ով։

Նշվում է, որ գործազրկության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց շրջանում՝ 16.8%: Կանանց շրջանում այս ցուցանիշը կազմում է 13.5%:

Աղբյուրը`   b24.am