Bank of Georgia-ն հայտարարել է 303.6 մլն դոլարով "Ամերիաբանկի" ձեռքբերման շուրջ նախնական համաձայնության մասին

Bank of Georgia-ն հայտարարել է 303.6 մլն դոլարով "Ամերիաբանկի" ձեռքբերման շուրջ նախնական համաձայնության մասին

Bank of Georgia Group PLC-ը (BOGG) հայտարարել է Հայաստանի առաջատար բանկի՝ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռքբերման շուրջ նախնական համաձայնության մասին: Գործարքի գինը կկազմի շուրջ 303.6 մլն դոլար։

BOGG-ի պաշտոնական հայտարարության համաձայն, վրացական բանկը կդառնա Ամերիաբանկի բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը, իսկ 10%-ը կպահպանի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD): Ձեռքբերումը պայմանավորված է խմբի բաժնետերերի և կարգավորող մարմինների հավանությամբ: Գործարքն ամբողջությամբ ֆինանսավորվում է Խմբի ավելցուկային կապիտալի հաշվին։ Ձեռքբերման գինը կազմում է 2023 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների  զուտ արժեք է 0,65 x և մինչև 2023 թվականը շահույթի 2,6 x: Գործարքի ավարտից հետո Խումբը մտադիր է փոխել նաև Ամերիաբանկի անվանումը' իր զարգացման նոր էջ բացելով՝ երկու առաջատար ունիվերսալ բանկերի հետ:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, տնօրենների խորհուրդը եւ ղեկավարությունը կարծում են, որ Ամերիաբանկի ձեռք բերումը անմիջապես կհանգեցնի մեկ բաժնետոմսի շահույթի (EPS - Earnings Per Share) եւ ակտիվների շահութաբերության ցուցանիշի (RoAE) ավելացման, ընդ որում. BOGG-ը կպահպանի իր ուժեղ դիրքը կապիտալի գծով: Ենթադրվում է, որ ընդլայնված խմբի համար BOGG-ի շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականությունը, պայմաանով, որ առևտուրն ու հեռանկարները կլնեն բավարար, կմնա անփոփոխ՝ տարեկան շահույթի 30-50% - ի միջակայքում թիրախային վճարման գործակցով:

Bank of Georgia խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մել Քարվիլը նշել է, որ տվյալ գործարքը կարեւոր հանգրվան է խմբի համար եւ ռազմավարական զարգացման նոր գլուխ: «Ամերիաբանկի միջոցով մենք մտադիր ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը: Ամերիաբանկն ունի հարգված և փորձառու մենեջերների թիմ, և ես ուրախ եմ, որ նրանք կմնան գործարքի փակումից հետո>, - նշել է նա:

Banl of Georgia Group PLC-ի ղեկավար Արչիլ Գաչեչիլաձեն ընդգծել է, որ Ամերիաբանկը աճող և շահութաբեր բանկ է, որը մեծ ուշադրություն է վայելում տեղական մակարդակում, ունի ուժեղ հաճախորդների բազա: «Մենք Ամերիաբանկը տեսնում ենք որպես գրավիչ հարթակ ՝ մասշտաբների ավելացման և մեր բիզնեսի հետագա զարգացման համար ՝ ներդնելով որոշ հաջողություններ, որոնց խումբն արդեն հասել է վրացական շուկայում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ամերիաբանկի թիմին համագործակցության համար և ակնկալում եմ համագործակցել նրանց հետ ՝ տարածաշրջանի առավել արդյունավետ տնտեսություններից մեկում աճի հնարավորությունները բացահայտելու համար", - ասել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Bank of Georgia Group PLC-ը հաստատել էր Հայաստանի '"Ամերիաբանկ" ՓԲԸ-ի մասնակցությամբ հնարավոր գործարքի վերաբերյալ ԶԼՄ-ներում վերջերս հայտնված լուրերը, հաղորդելով, որ  գտնվում է Ամերիաբանկի եւ նրա ներկայիս բաժնետերերի հետ բանակցությունների առաջանցիկ փուլում՝ հնարավոր ձեռք բերման առնչությամբ:

Գործարքը, եթե  այն կայանա, իրենից կներկայացնի 1-ին դասի գործարք ՝ համապատասխան Մեծ Բրիտանիայի FCA (Financial Conduct Authority) ցուցակման կանոնների: «Ընկերությունը, ըստ անհրաժեշտության, բաժնետերերին կտեղեկացնի ձեռք բերման առումով առաջընթացի մասին»- նշված էր հաղորդագրությունում:

Bank of Georgia Group PLC - ն առաջին վրացական բանկն է, որը ցուցակվել է եւ հաջողությամբ գնանշվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) (<ընկերություն> - LSE: BGEO LN): Բանկը մտնում է FTSE-250 ինդեքսի մեջ։ Նրա հիմնական ստորաբաժանումը հանդիսանում է "Վրաստանի Բանկ" ԲԸ-ն ("Վրաստանի Բանկ", "BOG"), որը թվային բանկինգի առաջատարն է Վրաստանում, բանկային և ֆինանսական ծառայություններ է տրամադրում մանրածախ հաճախորդներին և ձեռնարկություններին: Ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, հենվելով իր մրցակցային առավելությունների վրա, խումբը ձգտում է ապահովել կայուն բարձր շահութաբերություն և առավելագույնի հասցնել բաժնետոմսերի արժեքը:

"Վրաստանի բանկը" հանդիսանում է երկրի առաջատար բանկը ' շուկայի 35,1% (ընդհանուր ակտիվների գծով), 33,8% (ընդհանուր վարկերի ծավալով) եւ 34,6% (հաճախորդների ավանդների գծով) մասնաբաժիններով: Բանկն առաջարկում է մանրածախ բանկային սպասարկման, կորպորատիվ բանկային և ներդրումային կառավարման ծառայությունների լայն շրջանակ: Bank of Georgia-ն սպասարկում է ավելի քան 2,5 մլն հաճախորդների հաշիվներ, ունի 271 մասնաճյուղ, երկրի խոշորագույն բանկոմատների ցանցը (886), Էքսպրես - վճարման (ինքնասպասարկման) բազմաթիվ տերմինալներ, ինչպես նաեւ հեռահար բանկային սպասարկման լիարժեք հարթակ եւ ժամանակակից զանգերի կենտրոն: Բանկն ունի վարկային վարկանիշներ համաշխարհային վարկանիշային գործակալություններից. Moody' s '< Ba3 / Ba 2> (արտարժույթով եւ ազգային արժույթով), Fitch Ratings ' (թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանիշներ), կանխատեսումը ' <կայուն>:

Նշենք, որ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են "Իմաստ Գրուպ" (Սի - Ուայ) Լիմիթեդը (նախկին անվանումը ՝ Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ) ՝ կապիտալում 48,82% բաժնեմասով, ՎԶԵԲ - ը ՝ 17,71%, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ՝ 13,92%, ESPS Holding Limited - ը՝ 12,05%, Afeyan Foundation for Armenia Inc. - ը: - 7,5%: Բանկի ակտիվներն այդ օրվա դրությամբ կազմում են 3.5 մլրդ դոլար, վարկային պորտֆելը' 2.4 մլրդ դոլար, ներդրումներն արժեթղթերում' 380 մլն դոլար, ընդհանուր կապիտալը՝ 483.7 մլն դոլար, ընդհանուր պարտավորությունները'  3 մլրդ դոլար, որից 2.2 մլրդ դոլարը պարտավորություններ են հաճախորդների հանդեպ: 2023 թվականն Ամերիաբանկն ավարտել է 113.8 մլն դոլար զուտ շահույթով: Ամերիաբանկը, պահպանելով առաջնությունը ընդհանուր կապիտալի գծով, հաշվեկշռային մյուս հիմնական ցուցանիշներով առաջատար եռյակում է: S&P Global Ratings-ը բանկին շնորհել է թողարկողի երկարաժամկետ վարկային վարկանիշը "BB -" մակարդակում ' "Կայուն" կանխատեսմամբ,  իսկ Moody's-ը հաստատել է բանկի վարկանիշը Ba3 մակարդակում՝ <Կայուն > կանխատեսմամբ։

Ամերիաբանկը հանդիսանում է առաջատար ֆինանսա-տեխնոլոգիական հաստատություն և կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսությունում: Հետևելով թվայնացման ուղուն՝ բանկը ներդրել է մի շարք նորարարական լուծումներ և հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք ՝ ձևավորելով դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր ՝ ուղղված մարդու տարբեր պահանջմունքների բավարարմանը: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և մասնավոր անձանց համար' ապահովելով մի շարք բանկային և ոչ բանկային ծառայությունների հասանելիությունը <մեկ պատուհանի > սկզբունքով. Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am. Լինելով հաճախորդամետ ընկերություն՝ Ամերիան ձգտում է լինել հուսալի ֆինանսա-տեխնոլոգիական տարածք, որը տրամադրում է համալիր լուծումներ կյանքի որակի բարելավման համար:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը`   finport.am