ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները շարունակում են վաուչերների բաշխումը Հայաստանի բոլոր մարզերում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները շարունակում են վաուչերների բաշխումը Հայաստանի բոլոր մարզերում
Մեկանգամյա հագուստի վաուչեր տրամադրվում է Հայաստան ժամանած 0 – 9 տարեկան (ներառյալ) բոլոր փախստական երեխաներին (դեռևս միայն 2023թ-ի սեպտեմբերին տեղահանվածներին), ինչպես նաև հաշմանդամություն ունեցող փախստական երեխաներին, իսկ փախստական հղի կանանց և մինչև մեկ տարեկան երեխա ունեցող մայրերին տրամադրվում է դեղատան քարտ:
Կատարելով տվյալների ճշտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ անում ենք հնարավորինը, որպեսզի աջակցությունը հասանելի լինի թիրախային խմբում ընդգրկված բոլոր երեխաներին և մայրերին: 
Եթե դուք տեղահանվել եք 2023թ-ի սեպտեմբերի վերջին և վերոնշյալ խմբում եք, ուրեմն մեր գործընկեր կազմակերպությունը՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն կապ կհաստատի ձեզ հետ:
Եթե մինչ մարտի 15 ձեզ հետ կապ չհաստատեն, խնդրում ենք զանգահարել 043730930 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ Ֆեյսբուքյան էջին՝ https://uni.cf/3T2Fb8N և կատարել անհրաժեշտ ճշտումները: Պետք է տեղեկացնենք, որ մեծ թվով զանգերի պատճառով գործընկեր կազմակերպությունը դժվարանում է պատասխանել բոլոր զանգերին։ Բաց թողնված զանգերին հնարավորինս հետ են զանգահարում: