Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 3 համաձայնագիր

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 3 համաձայնագիր

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունների ավարտից հետո ստորագրվել է 3 համաձայնագիր։ Կողմերը պայմանագրեր են ստորագրել հարկային, անասնաբուժական և բարձրագույն կրթության ոլորտներում, հայտնում է Անադոլու գործակալությունը։ 

Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի և Ադրբեջանի կրթության և գիտության նախարարության միջև թուրք-ադրբեջանական համալսարան ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Բարձրագույն կրթության խորհրդի նախագահ, պրոֆեսոր Էրոլ Օզվարը և Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Էմրուլլաևը։

Անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Եկամտային հարկերի կրկնակի հարկումը կանխելու և հարկերից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրն ստորագրել են Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեդ Շիմշեքը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։

Աղբյուրը՝    radar.am