2023-ի չորրորդ եռամսյակում Իսրայելը հայտնել է ՀՆԱ-ի 19.7% անկման մասին

2023-ի չորրորդ եռամսյակում Իսրայելը հայտնել է ՀՆԱ-ի 19.7% անկման մասին

Իսրայելցիները կտրուկ կրճատել են ծախսերն ու ներդրումները 2023-ի վերջին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, որի արդյունքում երկրի ՀՆԱ-ն վերջին եռամսյակում 2023 թվականի նախորդ երեք ամիսների համեմատ նվազել է 19.7%-ով: Այս մասին են վկայում Իսրայելի վիճակագրության կենտրոնական բյուրոյի զեկույցի տվյալները։

2023 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում իսրայելցիները կրճատել են անձնական սպառման ծախսերը 26.9%-ով, արտահանումը կրճատվել է 18.3%-ով, ներմուծումը նվազել է 42%-ով, իսկ ներդրումները նվազել են 67.8%-ով՝ ներառյալ անշարժ գույքի շուկան։

Միևնույն ժամանակ, 2023 թվականին պետական ​​ծախսերը՝ հիմնականում ռազմական կարիքների և փոխհատուցման վճարումների համար աճել են 88.1%-ով։ Տարեկան կտրվածքով 2023 թվականին իսրայելցիների անձնական սպառողական ծախսերը նվազել են 0.7%-ով, արտահանումը նվազել է 1.1%-ով, ներմուծումը՝ 6.9%-ով, իսկ ներդրումները նվազել են 1.9%-ով, մինչդեռ պետական ​​ծախսերն ամբողջ 2023 թվականին աճել են 8.3%-ով։ Ասվում է Իսրայելի Կենտրոնական բանկի զեկույցում:

2023 թվականին Իսրայելի ՀՆԱ-ի աճը ընթացիկ գներով դեռևս կազմել է 2%, սակայն մեկ շնչին բաժին ընկնող այս ցուցանիշը նվազել է 0.1%-ով։ Հիշեցնենք՝ Իսրայելի ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կազմել է 6.5%, իսկ 2023 թվականին կանխատեսվում էր 3.5% աճ։

Աղբյուրը՝    b24.am