Հարավային Կորեան սահմանափակում է արտահանումը դեպի Ռուսաստան և Բելառուս

Հարավային Կորեան սահմանափակում է արտահանումը դեպի Ռուսաստան և Բելառուս

Հարավային Կորեան փետրվարի 24-ից կսկսի արտահանման ավելի խիստ հսկողություն սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ գրեթե 700 անուն ապրանք ավելացնելով արգելված ապրանքների ցանկում: Միջոցառումները ձեռնարկվում են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող ռազմական գործողությունների։

Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Հարավային Կորեան, ռազմավարական ապրանքների առևտրի վերաբերյալ կառավարության կանոնակարգերի փոփոխություններին համապատասխան, փաստացի կամ հնարավոր ռազմական օգտագործման 682 անուն ապրանք է ավելացրել Ռուսաստան և Բելառուս առաքման համար արգելված ապրանքների ցանկում։

Այդպիսով, ցուցակում ապրանքների ընդհանուր թվաքանակը կհասնի 1159-ի: Դրանց թվում են ծանր շինարարական սարքավորումները, վերալիցքավորվող մարտկոցները, ավիացիոն բաղադրիչներն ու մեխանիզմները: Նոր ցուցակում ներառված են նաև 2 հազար խորանարդ սմ ծավալի շարժիչով օգտագործված ավտոմեքենաները, որոնք կազմել են Հարավային Կորեայից Ռուսաստան արտահանված մեքենաների մեծ մասը:

«Սա միջազգային հանրության հետ համակարգված քաղաքականություն է: Կառավարությունը կուժեղացնի անօրինական առևտրի դեմ պայքարը», – գործակալությանը հայտնել է նախարարության ներկայացուցիչը:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 24-ին:

Աղբյուրը`   b24.am