Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով
ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջում հրապարակվել են Հայաստանի ՀՆԱ–ի վերաբերյալ որոշ տվյալներ։ 
 
Մասնավորապես նշված է, որ 2023թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 9 տրլն 502 մլրդ 778.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 տրլն 501 մլրդ 436 մլն ՀՀ դրամի համեմատ։
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով։
2023 թվականին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 205 հազ. 849 ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 2 մլն 863 հազ. 304 ՀՀ դրամի համեմատ։