Մուշեղ Մուրադյանն հյուրընկալել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքի շինարարությունն իրականացնող «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Արզարունուն

Մուշեղ Մուրադյանն  հյուրընկալել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքի շինարարությունն իրականացնող «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Արզարունուն
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքի շինարարությունն իրականացնող «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Արզարունուն։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ծննդատան կառուցապատման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ «Ամուր քնստրաքշնսը» շինաշխատանքները նոր թափով սկսել է երկուշաբթի օրվանից։ Մարզպետի հետ հանդիպման ժամանակ Սևակ Արզարունին նշել է, որ շինաշխատանքները փոքր-ինչ դանդաղել էին եղանակային պայմանների պատճառով։
Մուշեղ Մուրադյանը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքից, առաջիկա անելիքներից՝ նշելով, որ կարևոր է թե ժամանակին, թե որակյալ շինարարության իրականացումը, իսկ խնդիրների առաջացման դեպքում Շիրակի մարզպետի աշխատակազմը, լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցելու ընկերությանը։
Նշենք, որ նոր ծննդատունը կառուցվում է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով, շենքը եռահարկ է, ունի նկուղային հարկ։ Մինչև հուլիս հիմնադրամը կավարտի պայմանագրով նախատեսած աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։