2023թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%

2023թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն (Ներքին արդյունք` համախառն,շուկայական գներով) կազմել է 9,502,778.6 մլն դրամ՝ ընթացիկ գներով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8.7%-ով։ Ինչ կայանում է 2023թ.-ի չորրորդ եռամսյակին, ապա ՀՆԱ-ն կազմել է 3,001,546.5 մլն դրամ +37.8%։

Տնտեսական գործունեության տեսակների խոշոր խմբավորումների մասնաբաժինները ՀՆԱ-յում 2023թ.-ին հետևյալն են.

  • Առևտուր և ծառայություններ՝ 5,606,916.9 մլն դրամ, ինչը կազմում է ՀՆԱ 59.0%-ը։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +12.1%։
  • Շինարարություն՝ 653,493.9 մլն դրամ, 6.9%, +15.7%։
  • Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա՝ 1,620,843.1 մլն դրամ, 17.0%, +1.7%։
  • Գյուղատնտեսություն՝ 797,814.3 մլն դրամ, 8.4%, +0.2%։

ՀՆԱ 10.7% բաժին է ընկնում արտադրանքի հարկերին (հանած սուբսիդիա), իսկ 89.3%՝ Ավելացված արժեքին (համախառն, հիմնական գներով)։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2023թ.-ին կազմել է 3,205,849 դրամ (8,168 դոլար, 7,463 եվրո):