Անակնկալ տնտեսական ցուցանիշներում. ՀՆԱ–ի աճն ավելին է

Անակնկալ տնտեսական ցուցանիշներում. ՀՆԱ–ի աճն ավելին է

2023 թվականը  Հայաստանի տնտեսական ցուցանիշներում անակնկալ է մատուցել։ ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանն արձանագրում է՝  տարեսկզբին միջազգային կառույցների, ԿԲ-ի ու ֆինանսների նախարարության կանխատեսումները ավելի վատատեսական էին։ Բայց գրանցված՝ ՀՆԱ-ի 87 տոկոս աճը գերազանցեց սպասելիքները։

Ցուցանիշը մոտ է կառավարության՝ 2021-2026 թթ. նախաշված 7 տոկոս միջին տարեկան աճի տեմպին։ Իրադարձությունների բարենպաստ աճի դեպքում ակնկալվում է 9 տոկոս տնտեսական աճ։ Վերլուծելով տվյալները՝ տնտեսագետն ընդգծում է՝ 2020-ի համեմատ 295 տոկոս իրական աճ է արձանագրվել։

ՀՆԱ-ի 87 տոկոս աճը Հայաստանի նման երկրի համար վատ ցուցանիշ չէ, Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած ասուլիսում  արձանագրում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ հիշեցնելով՝ Վրաստանն էլ Հայաստանի նման պայմաններում է գործում, բայց արձանագրել են 75 տոկոս աճ։ Հայաստանն ու Վրաստանը նույն արտաքին գործոններն ունեն, ուստի Հայաստանի տնտեսական աճը դրական է համարվում։

Առևտուր (8.7 տոկոս տնտեսական աճին նպաստել է 29 տոկոսային կետով), ՏՏ  (17 տոկոսային կետ) և շինարարություն(11տոկոսային կետ). 2023-ին տնտեսական աճին ամենաշատը այս ոլորտներն են նպաստել։ Հայկազ Ֆանյանն ընդգծում է՝ 2022-ի արտաքին դրական ազդակները պահպանվել են նաև 2023-ին։ Առևտրի ոլորտի տնտեսական աճին առավել նպաստել է վերաարտահանումը։ 2023–ի առաջին ութ ամսում հատկապես մեծ էր ավտոմեքենաների ռեէքսպորտը, ասում է տնտեսագետը՝ նշելով, որ հետագայում խստացումներ իհարկե եղան։

Հակառակ հոսքը նույնպես դիտվում է՝ ՌԴ-ից որոշակի ապրանքներ են բերվում Հայաստան, դրանց մի մասը վերամշակվում է, մյուսները՝ ոչ, բայց՝ արտահանվում են։ Վերջին ամիսներին հատկապես մշակող արդյունաբերության ոլորտում՝ ոսկերչական իրերի արտադրանքի ծավալի աճով պայմանավորված, թողարկումը մեծ է, ստեղծած ավելացված արժեքը՝ փոքր։

Տնտեսական աճին, իհարկե, նպաստել են կառավարության թիրախային որոշ գործողություններ, այստեղ, սակայն, արտաքին գործոննեի ազդեցությունն ավելի մեծ է, ընդգծում է տնտեսագետը՝ շեշտադրելով՝ այլ բան է, որ կառավարությունն իր քաղաքականությամբ չի խոչընդոտել, երբեմն նպատսել է, որ ընկերությունները տեղափոխվեն Հայաստան ու աշխատեն այստեղ։

Այս պահին դեռ հստակ գնահատական չկա, թե Հայաստան այցելած ռուս ռելոկանտները որքնաով են նպաստել տնտեսական աճին։ Բայց հստակ է, որ տեմպը նվազում է, 2024-ին ավելի քիչ կլինի։ Միաժամանակ նկատելի է, որ Հնդկաստանից տեղափոխված աշխատուժը գնալով ավելի շոշափելի է դառնում աշխատուժի շուկայում, ինչն էլ թույլ է տալիս ավելի մատչելի արտադրանք ստանալ։ Հայաստանում գործազրկությունը ունի կառուցվաքային բնույթ, արձանագրում է ACSES վերլուծական կենտրոնի տնօրենը։ Բացատրում է՝ կան ոլորտներ, որտեղ ռեալ մասնագետների մեծ պահանջարկ կա, բայց միևնույն ժամանակ տնտեսությունում կա աշխատուժի առաջարկ, որը չի համապատասխանում որակական կողմերին։

2023-ին մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 8168 դոլար, իսկ Վրաստանում՝ 8170 դոլար
ACSES վերլուծական կենտրոնի տնօրենը Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը ավելի շատ դրական է գնահատում։ Բայց նաև տեմպերը չպահպանելու ռիսկեր է տեսնում։ Սրա հիմքում նաև առանձին խոշոր ներդրումային նախագծերն են, ու նաև՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հավանականությունը։

Շինարարությունը՝ տնտեսական աճին նպաստող ոլորտ
Տնտեսական աճին նպաստող ոլորտներից է շինարարության ոլորտը։ Այստեղ մտահոգություններ կան։ Կառուցվող բնակարանները գուցե չկարողանան վաճառել։ Բայց Հայկազ Ֆանյանի խոսքով՝ խոշոր շինարարական ծրագրերն ունեն իներցիոն բնույթ, դրանք ընթանալու են։ Շենքը պատրաստ է լինելու, ուստի ավելացված արժեքը կա, ասում է հայկազ Ֆանյանը։ Բայց տնտեսությունում և հարկերի վճարման մասնաբաժնում շինարարության ոլորտը դիտարկելիս, տնտեսագետն արձանագրում է՝ ԱԱՀ-ն վճարում են շենքը շահագործման հանձնելիս։ Մինչ այդ` չեն վճարում։ Հետևաբար, գուցե ոլորտը անկում գրանցի, բայց քանի որ տվյալ տարում՝ 2024-ին, օրինակ, մեծ քանակով շենքեր շահագործման կհանձնվեն, հարկերը կվճարվեն։

Հայաստանում տնտեսական աճին նպաստող ոլորտների փոփոխություն է կատարվում
Հայկազ Ֆանյանն արձանագրում է՝ Հայաստանի տնտեսությունում արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից անցում է կատարվում դեպի ծառայությունների ու առևտրի ոլորտ։ Սա միայն ռելոկանտներով ու վերաարտահանմամբ չէ պայմանավորված։ Դեպի ծով ելք չունեցող երկիր է Հայաստանը, սահմանափակ արտադրական հնարավորություններ ունի, ուստի ծառայությունների (ՏՏ, օդային փոխադրումներ) ոլորտն է զարգանում։ Իներցիոն որոշակի գործընթացներ շարունակվելու են, եթե անգամ ռուս-ուկրաինական պատերազմն այս պահին ավարտվի։

Տնտեսագետը կարծում է, որ 2024-ին տնտեսական աճն ավելի համեստ կլինի։ Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6 տոկոս, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին: