Քննարկվել են հայ–հնդկական առևտրատնտեսական հարաբերություններրի ամրապնդման ուղիները

Քննարկվել են հայ–հնդկական առևտրատնտեսական հարաբերություններրի ամրապնդման ուղիները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանն անդրադարձել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղիներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր Հնդկաստանում արտադրված ագրոքիմիկատների և թունաքիմիկատների Հայաստան ներմուծելու գործընթացի ու գրանցման ընթացքում առաջացած խնդիրների կարգավորման վերաբերյալ։
Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև հետագա համագործակցության ուղղությամբ իրականացվող քայլերը, առկա ներուժը, ինչպես նաև շարունակական երկխոսությունն ու գործընկերությունը տարբեր ուղղություններով: