Ֆրանսիայի իշխանությունները պատրաստում են նոր օրենք՝ ֆերմերներին աջակցելու նպատակով

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստում են նոր օրենք՝ ֆերմերներին աջակցելու նպատակով

Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է նոր միջոցներ ձեռնարկել ՝ ապահովելու ֆերմերների եկամուտների աճը և արդար գնագոյացման երաշխիքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է   Euronews-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Գաբրիել Աթալը՝ ի պատասխան գյուղատնտեսության ոլորտում աշխատողների շարունակվող բողոքի ակցիաների։

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի կառավարությունը մի շարք հատուկ միջոցներ է մշակում ֆերմերների եկամուտների ավելացում ապահովելու համար։

Նախատեսվում է, որ օրենքը պատրաստ կլինի մինչև ամառ, այն կլինի ի հավելումն արդեն իսկ գործող EGALIM-ին, որը մանրածախ ցանցերին պարտավորեցնում է գյուղմթերք գնել արդար գներով։