ԵՄ–ն 27 ընկերության հանդեպ սահմանափակում կկիրառի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար

ԵՄ–ն 27 ընկերության հանդեպ սահմանափակում կկիրառի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար
ԵՄ–ն 27 ընկերության նկատմամբ արտահանման սահմանափակումներ կկիրառի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։ Այս հայտարարությունն արել է Նիդեռլանդների արտգործնախարար Հանկե Բրյուինս Սլոտը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը հայտնել էր Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթի համաձայնեցման մասին, որը պետք է պաշտոնապես հաստատվի մինչև փետրվարի 24-ը:
 
«Բացի այդ, մենք արտահանման սահմանափակումներ ենք մտցնում 27 ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար», - գրել է Նիդեռլանդների արտգործնախարարը X սոցիալական ցանցում:
 
Ընդ որում` նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրներում գործող ընկերությունների մասին է խոսքը։
 
Սլոտը նաև հայտնել է, որ հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթը կառնչվի 193 ֆիզիկական և իրավաբանական անձանց:
 
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:
 
Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։
 
Աղբյուրը`   armeniasputnik.am