Շիրակի մարզում շարունակվում է պետական բյուջեի միջոցների հաշվին Կապսի ջրամբարի շինարարությունը

Շիրակի մարզում շարունակվում է պետական բյուջեի միջոցների հաշվին Կապսի ջրամբարի շինարարությունը
Շիրակի մարզում շարունակվում է պետական բյուջեի միջոցների հաշվին Կապսի ջրամբարի շինարարությունը: Այս մասին տեղեկանում ենք ACSES-ը վերլուծական կենտրոնից։
Այս միջոցառումը հնարավորություն կստեղծի ամբարելու 60 միլիոն մ³ ջուր, արդյունքում ունենալ ոռոգման ենթակա 31 հազար հեկտար հողատարածք։
Կապսի ջրամբարի շինարարությանը նախատեսվում է ուղղել 93.8 միլիոն եվրո, որից 68.5 միլիոն եվրոն կազմում են գերմանական KfW բանկի տրամադրած վարկային միջոցները, իսկ 25.3 միլիոն եվրոն` ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։