Հնդկաստանը ակնկալում է մինչև 2029-ը երկրում կիսահաղորդիչների արտադրության գործարաններ գործարկել

Հնդկաստանը ակնկալում է մինչև 2029-ը երկրում կիսահաղորդիչների արտադրության գործարաններ գործարկել

Հնդկաստանի կառավարությունն ակնկալում է, որ առաջիկա հինգ տարում երկրում կհայտնվեն 3-4 կիսահաղորդիչների արտադրության գործարաններ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի կապի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավը։

«Կիսահաղորդչային արդյունաբերության հաջորդ մակարդակը կհասնի առաջադեմ արտադրության և հավաքման: Մեր նպատակն է առաջիկա հինգ տարում ունենալ երեք կամ չորս գործարան», – ասել է Վայշնավը:

Պաշտոնյան նկատել է՝ աշխարհի հմուտ կիսահաղորդչային դիզայներների գրեթե 30%-ը հնդիկ են, ամենաբարդ չիպերի նմուշները նույնպես մշակված են Հնդկաստանում:

Հնդկաստանի կառավարությունը ձգտում է երկրում ստեղծել իր սեփական կիսահաղորդիչների արտադրության արդյունաբերությունը: Այդ նպատակով իշխանությունները ակտիվորեն ներգրավում են արտասահմանյան ընկերություններին` ստեղծելով բարենպաստ պայմաններ:

Հունիսին Գուջարաթ նահանգը Micron Technology-ի հետ պայմանագիր է ստորագրել տարածաշրջանում գործարան ստեղծելու մասին, որի ընդհանուր ներդրումները կարող են կազմել գրեթե 3 միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ այն կսկսի արտադրությունը 2024-ի դեկտեմբերին:

Աղբյուրը՝     b24.am