Հնդկաստանը մտադիր է բջջային հեռախոսների սեփական ապրանքանիշը ստեղծել

Հնդկաստանը մտադիր է բջջային հեռախոսների սեփական ապրանքանիշը ստեղծել

Հնդկաստանի կառավարությունն աշխատում է բջջային հեռախոսների սեփական ապրանքանիշի զարգացման ուղղությամբ: Տեղեկությունը հայտնել է Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավը:

«Մենք կաշխատենք զարգացնել մեր սեփական հնդկական բջջային հեռախոսների ապրանքանիշը և երկրում բջջային հեռախոսների ամբողջական էկոհամակարգ ստեղծել: Կշարունակենք զարգացնել մեր սեփական ապրանքանիշը: Բջջային հեռախոսների լայնածավալ արտադրության մեջ մեր նախնական հաջողությունը մեզ շատ լավ դասեր է տվել», - Indus հավելվածների հնդկական խանութի շնորհանդեսի ժամանակ հնչած նախարարի հայտարարությունը մեջբերում է Business Standard պարբերականը։

Որպես երկրի տեխնոլոգիական ոլորտի համար նշանակալի խթան՝ կառավարությունը մտադիր է մոտ ապագայում հավանություն տալ կիսահաղորդիչների արտադրության 2-3 գործարանների կառուցմանը: Նախարարի խոսքով՝ դա համապատասխանում է Հնդկաստանում կայուն կիսահաղորդչային էկոհամակարգի զարգացման երկարաժամկետ ճանապարհային քարտեզին:
Ըստ Worldwide Quarterly Mobile Phone Tracker տվյալների միջազգային կորպորացիայի՝ Հնդկաստանի սմարթֆոնների շուկայում 2023 թվականին վաճառվել է 146 միլիոն սարք: 2023 թվականին հնդկական շուկայում սմարթֆոնների խոշորագույն ապրանքանիշերի հնգյակում են Samsung-ը, Vivo -ն, Realme -ն, Xiaomi -ն և OPPO -ն:
 
Աղբյուրը`   armeniasputnik.am