Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8.415 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 55.29%-ով կամ 2.996 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 38.81%-ով կամ 955.86 մլն դոլարով և կազմել 3.419 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 40.62%-ը։

Երկրորդն ԱՄէ-ն է՝ 2.224 մլրդ դոլար, +316.43% կամ +1.69 մլրդ դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 26.43%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 425.35 մլն դոլար, +15.11% կամ +55.85 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 5.05%։

Չորրորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 234.13 մլն դոլար, +8.97% կամ +19.27 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.78%-ը։

Իրաքը հինգերորդն է՝ 180.6 մլն դոլար, -27.63% կամ -68.95 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.15%-ը։

Վեցերորդ տեղում Վրաստանն է՝ 139.7 մլն դոլար, -13.98% կամ -22.71 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.66%-ը։

Յոթերորդը Բուլղարիան է՝ 97.41 մլն դոլար, -53.25% կամ -110.96 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.16%-ը։

Ութերորդ հորիզոնականում Բելգիան է՝ 94.61 մլն դոլար, +10.35% կամ +8.87 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.12%-ը։

Իններորդը Իրանն է՝ 94.55 մլն դոլար, -14.33% կամ -15.82 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.12%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 91.93 մլն դոլար, +19.45% կամ +14.97 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.09%-ը։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 40.22%-ով կամ 1.048 մլրդ դոլարով և կազմել 3.653 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 40.76%-ով կամ 1.045 մլրդ դոլարով և կազմել 3.609 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 43.41%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 42.89%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 8.18%-ով կամ 63.19 մլն դոլարով և կազմել 709.5 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 8.43%-ը։

Աղբյուրը`   b24.am