PMI Sience-ը հյուրընկալել է «Tech for Artsakh» ծրագրի ապագա տվյալագետներին

PMI Sience-ը հյուրընկալել է «Tech for Artsakh» ծրագրի ապագա տվյալագետներին

ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերություններ, գիտակրթական հիմնադրամներ «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում` առայժմ շուրջ 300 արցախցի շահառուի հնարավորություն են ընձեռել տեխնոլոգիական կրթություն ստանալ՝ լավ ու եկամտաբեր աշխատանքի հեռանկարով։

Նախաձեռնության շրջանակում միայն «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ի PMI Science գիտահետազոտական կենտրոնը 40 միլիոն դրամ է ներդրել։ Ընկերությունը նախաձեռնությունից անդին նաև առաջարկում է փորձառության ծրագիր՝ աշխատանքի հնարավորությամբ: Չեն բացառում, որ իրենց թիմը համալրողները գուցե նաև հենց «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանավարտներից լինեն:

«Tech for Artsakh»-ի ուսումնական մասն ապահովում է Armenian Code Academy-ն: Այս նախաձեռնությունից բացի գործում է նաև «Tech for All»-ը, որի շահառուն յուրաքանչյուրս ենք:

Աղբյուրը`   b24.am