ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար ավտոսեփականատերը պետք է անպայման հաշվեհամար ունենա

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար ավտոսեփականատերը պետք է անպայման հաշվեհամար ունենա
Ապրիլի 1–ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար ավտոսեփականատերերը պետք է պարտադիր հաշվեհամար ունենան Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոից։
«ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։ 2024 թ. ապրիլի 1–ից սկսած՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտում անհրաժեշտ է լինելու պարտադիր լրացնել ապահովադրին պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվեհամարը», – նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հորդորում են ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց առաջ հաշիվ բացել Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկում։