ՀՀ արտահման 38.17%-ը 2023թ.-ին բաժին է ընկել թանկարժեք մետաղներին և քարերին

ՀՀ արտահման 38.17%-ը 2023թ.-ին բաժին է ընկել թանկարժեք մետաղներին և քարերին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ.-ին ՀՀ արտահանման ծավալը կազմել է 8.415 մլրդ դոլար։ 2022թ.-ի համեմատ արտահանման ծավալներն աճել են 55.29%-ով կամ 2.996 մլրդ դոլարով։

Ինչ կայանում է ապրանքային խմբերին, ապա արտահանման 38.17% կամ 3.21 մլրդ դոլարը բաժին է ընկել «թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին և դրանցից իրերին»։ 2022թ.-ի համեմատ այս ապրանքախմբի արտահանման ծավալներն աճել են 224.6%-ով։

Մեքենաներին, սարքավորումներին և մեխանիզմներին բաժին է ընկել արտահանման 15.34% կամ 1.29 մլրդ դոլարը։ 2022թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 79.6%-ով։

Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները նվազել են 13.61%-ով և կազմել 887.65 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 10.55%:

Պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալներն աճել են 0.32%-ով և կազմել 885.1 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 10.52%։

Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանման ծավալներն աճել են 64.68%-ով և կազմել 548.28 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 6.52%։

Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները նվազել են 1.77%-ով և կազմել 452.24 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 5.37%։

Մանածագործական իրերի արտահանման ծավալներն աճել են 59.38%-ով և կազմել 357.66 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 4.25%։

Բուսական ծագման արտադրանքի արտահանման ծավալները նվազել են 19.19%-ով և կազմել 182.58 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 2.17%։

Այլ ապրանքային խմբերին բաժին է ընկել արտահանման ծավալների 7.12%:

Աղբյուրը`   b24.am