2024թ. կշարունակվեն տրանսպորտային համակարգի բարեփոխումները

2024թ. մի շարք բարեփոխումներ կիրականացվեն տրանսպորտային համակարգում. 30 նոր ավտոբուս կհամալրի մայրաքաղաքի երթուղային ցանցը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Ավտոբուսների մի մասը կփոխարինի հին և մաշված շարժակազմը, իսկ մյուսները կգործարկվեն նոր երթուղում:
Նախատեսվում է ընդլայնել ավտոբուսների առանձնացված գծերը, որը կապահովվի հասարակական տրանսպորտի ավելի հարմարավետ սպասարկումը՝ տալով առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ:
Բացի այդ, 44 հասցեներում կտեղադրվեն «Հետիոտնային կանչ ռեժիմով» լուսացույցներ: Մայրաքաղաքը ընթացիկ տարում կունենա 100 նոր կանգառասրահ: