Վերին Լարս տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
 
Աղբյուրը`  armeniasputnik.am