Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ):

Որոշման համար հիմք են հանդիսացել Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումները, որոնք փաստել են այս օբյեկտի գործունեության անհամապատասխանությունը սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

Այսպես՝

  • հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
  • առաստաղն այնպիսին չի եղել, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից,
  • օբյեկտում չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: