Սոցփաթեթի շահառուի հաշվում առկա դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվելու

Հաշվի առնելով վերջերս տարածված լուրերն այն մասին, թե սոցփաթեթի շահառուներն այսուհետ չեն կարողանալու օգտվել իրենց հաշիվներին կուտակված գումարներից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․
- Սոցփաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն այն պահպանվում և կուտակվում է սոցփաթեթի հաշվին։
- Ըստ այդմ, սոցփաթեթի շահառուի հաշվում առկա դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվելու․ դրանք շարունակվելու են կուտակվել շահառուի սոցփաթեթի հաշվին, որը նա կարող է օգտագործել ցանկացած ժամանակ։
Աղբյուրը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն