Վահան բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց

Վահան բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց։
 
Ըստ Գեղարքունիքի  մարզպետի աշխատակազմի տեղեկատվության,  Վահանի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն 192 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել և կառուցվել է 7 աղբյուրակապ, 2300 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի շնորհիվ սահմանամերձ Վահանին մատակակարվող խմելու ջրի քանակն ավելացել է՝ բարելավելով ողջ բնակչության, դպրոցի, մանկապարտեզի, պետական այլ հասատությունների ջրամատակարարումը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։