Իտալիայի նախկին վարչապետը խոսել է Եվրոպա մեծ ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին

Իտալիայի նախկին վարչապետը խոսել է Եվրոպա մեծ ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին

Եվրամիությունը պետք է արագ միջոցներ գտնի խոշոր ներդրումներ ներգրավելու համար՝ համաշխարհային կարգի հիմնական փոփոխություններին համընթաց լինելու համար: Այս մասին հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագին։

«Վերջին տարիների ընթացքում համաշխարհային տնտեսական կարգում շատ խորը փոփոխություններ են տեղի ունեցել: Այս փոփոխություններն ունեն հետևանքներ: Ակնհայտ է՝ մենք պետք է հսկայական գումարներ ներներդնենք Եվրոպայում համեմատաբար կարճ ժամանակում»:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ փետրվարի 24-ին Բելգիայում ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ Դրագին ընդգծել է համարձակ գործողությունների անհրաժեշտությունը՝ ծածկելու կանաչ և թվային անցման, ինչպես նաև պաշտպանության զարգացման ծախսերը՝ պահպանելով Եվրոպայի սոցիալական մոդելները: Նա առաջարկել է ստեղծել հատուկ հիմնադրամ կամ պետություն-մասնավոր համագործակցություն ներդրումներ ներգրավելու համար։

Ըստ Bloomberg-ի՝ Դրագիին հանձնարարվել է զեկույց պատրաստել այն մասին, թե ինչպես կարելի է ԵՄ-ն ավելի մրցունակ դարձնել: Այն կներկայացվի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից հետո։

Աղբյուրը՝   b24. am