Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Կյանք և Փոքր Մանթաշ գյուղեր` ծանոթանալու մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Կյանք և Փոքր Մանթաշ գյուղեր` ծանոթանալու մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն աշխատանքային շաբաթը սկսել է` շրջայցեր կատարելով համայնքում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող պետական և սուբվենցիոն ծրագրերի շինհրապարակներ։ Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելել են Նոր Կյանք և Փոքր Մանթաշ գյուղեր` տեղում ծանոթանալու ՀՀ պետական միջոցներով կառուցվող Նոր Կյանք-Փանիկ-Արևշատ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածի Նոր Կյանք և Փոքր Մանթաշ գյուղերում մեկնարկած շինարարական աշխատանքներին։

Կառուցվելիք ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 12.8 կմ է։ Նոր Կյանք գյուղում ներկա պահին ընթանում են հողաշերտի հեռացման և հարթեցման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ շրջել է շինհրապարակում, զրուցել շինարարի հետ, կատարել նկատառումներ։

Այցելելով Նոր Կյանքում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ և զրուցելով շինարարի հետ` համայնքի ղեկավարը նկատել է, որ իր նախորդ այցից հետո մեծ ծավալի աշխատանք է կատարվել և կարևորել, որ աշխատանքները պետք է կատարվեն որակով և ավարտվեն ժամանակին։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածի Փոքր Մանթաշ գյուղում իրականացվող շինարարական աշխատանքներին ծանոթանալուց և շինարարի հետ զրուցելուց հետո համայնքի ղեկավարը հանդիպել է գյուղի բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Բնակիչների կողմից բարձրացված հարցերի մի մասը գրի է առնվել` Արթիկի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկելու և լուծման ուղիներ մատնանշելու համար։