Չեխիան 20 տարվա ընթացքում ԵՄ-ից ստացել է 85.37 միլիարդ դոլարի սուբսիդիա

Չեխիան 20 տարվա ընթացքում ԵՄ-ից ստացել է 85.37 միլիարդ դոլարի սուբսիդիա

Չեխիան, 2004 թվականի մայիսին Եվրամիությանն անդամակցելուց հետո և մինչև 2023-ի վերջը, իր միջոցներից ստացել է 2 տրիլիոն կրոնա (մոտ 85.37 միլիարդ դոլար) և համայնքի բյուջե մուտքագրել 876.6 միլիարդ կրոնա (մոտ 37.42 միլիարդ դոլար): Այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը։

ԵՄ-ի միջոցներից հանրապետության ստացած ամենամեծ սուբսիդիաները նախատեսված էին տնտեսապես թույլ շրջանների զարգացման համար։ Խոսքը համայնքի վճարած ընդհանուր գումարի 44%-ի մասին է, որը կազմում է 893.4 միլիարդ կրոնա (38.14 միլիարդ դոլար):

Չեխիայի գյուղատնտեսությանը համայնքային միջոցներից հատկացվել է 509.9 միլիարդ կրոնa (21.7 միլիարդ դոլար)։ Այս գումարից 332.8 միլիարդ կրոնa (14.2 միլիարդ դոլար) վճարվել է ֆերմերներին՝ որպես ուղղակի սուբսիդիա։

Չեխիայի անդամակցությունը ԵՄ-ին, ինչպես նշել է գործակալությունը, ֆինանսական առումով շահավետ է։ Տարեկան համայնքային միջոցներից ստացվող դոտացիաների ծավալը զգալիորեն գերազանցում է ԵՄ բյուջե կատարվող մուծումների չափը։

Աղբյուրը՝     b24.am