Մեծ Բրիտանիան մտադիր չէ 10 տարի բյուջետային օգնություն տրամադրել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան մտադիր չէ 10 տարի բյուջետային օգնություն տրամադրել Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի պատրաստվում բյուջետային պարտավորություն ստանձնել՝ յուրաքանչյուր տարի ազգային ՀՆԱ-ի որոշակի տոկոս հատկացնելով Ուկրաինային առաջիկա 10 տարիների ընթացքում օգնելու համար: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների փոխնախարար Բիմ Աֆոլամին։

«Միջազգային օգնության ծախսերի պլանները ճիշտ հավասարակշռություն են ստեղծում հարկաբյուջետային պատասխանատվության և ամենախոցելի երկրների հանդեպ մեր պատասխանատվության միջև», – ասել է Աֆոլամին՝ գրավոր պատասխանելով Շոտլանդիայի ազգային կուսակցության պատգամավոր Դրյու Հենդրիի հարցին, թե արդյոք բրիտանական կառավարությունը պատրաստ է ամեն տարի որոշակի գումար ծախսել առաջիկա տասնամյակում Ուկրաինային օգնելու համար:

Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ 2022 թվականի փետրվարից Լոնդոնը պատասխանատվություն է ստանձնել Կիևին տրամադրել գրեթե 12 միլիարդ ֆունտ ստեռլինգի (15 միլիարդ դոլար) տնտեսական, հումանիտար և ռազմական օգնություն։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «կարևոր է, որ իշխանությունները բավարար ճկունություն ունենան՝ արձագանքելու ձևավորվող գործոններին և արագ զարգացող իրադարձություններին, այդ թվում՝ ճգնաժամերին»։

Աղբյուրը՝    b24.am