Արմավիր քաղաքն այսօրվանից անցնում է աղբահանության նոր համակարգի

Արմավիր քաղաքն այսօրվանից անցնում է աղբահանության նոր համակարգի
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ ֆինանսավորմամբ Արմավիր համայնքը ընթացիկ տարում ձեռք է բերել 2 միավոր Կամազ աղբատար մեքենա և 350 փակ աղբարկղ, որոնք կօգնեն Արմավիր քաղաքում աղբահանության ծառայությունը դարձնել ավելի որակյալ:
Բացի նշված տեխնիկաներից համայնքը ստացել է նաև բազմաֆունկցիոնալ գրեդեր, իսկ առաջիկա շաբաթներին կստանա բազմաֆունկցիոնալ էքսկավատոր և ջրատար-ձմեռային սպասարկման մեքենա:
Մարզի համայնքներում տեխնիկական պարկի համալրումը շարունակվում է: