Հունգարիայում նոր նախագահ է ընտրվել

Հունգարիայում նոր նախագահ է ընտրվել

Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել Տամաշ Շյույոկին, ով մինչև վերջերս զբաղեցնում էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, Հունգարիայի նոր նախագահի ընտրությունը տեղի է ունեցել  փետրվարի 26-ին՝ խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին օրը, որի բացումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում։

67-ամյա Սուջոկի թեկնածությունն առաջադրվել է իշխող ուժի՝  «ՖԻԴԵՍ» (Հունգարական քաղաքացիական միություն) կոալիցիայի և նրանց կրտսեր գործընկեր Քրիստոնեադեմոկրատականների կողմից: Քվեարկության ընթացքում իշխանամետ բոլոր պատգամավորները հավանություն են տվել Շույոկի թեկնածությանը, ինչն ապահովել է նրա հաղթանակն առաջին իսկ փուլում։

Հունգարիայի նախագահի  պաշտոնում նա կփոխարինի Կատալին Նովակին, որն ավելի վաղ հրաժարական էր տվել:

Փետրվարի սկզբին Հունգարիայում սկանդալ ծագեց, երբ պարզվեց, որ երկրի նախագահ Կատալին Նովակը, Հռոմի պապի 2023 թվականի ապրիլին Բուդապեշտ այցից առաջ, բավարարել է մանկատան նախկին փոխտնօրենի ներման խնդրանքը, որը մասնակցել է մանկապիղծ տնօրենի հանցագործությունները կոծկելուն։

Ընդդիմադիր կուսակցությունները Նովակին կոչ արեցին հրաժարական տալ: Փետրվարի 10-ին նա հայտարարեց, որ լքում է պաշտոնը, իսկ փետրվարի 11-ին պաշտոնական հայտարարություն ներկայացրեց խորհրդարան։