ԵԱԶԲ-ն կողմ է ԵԱՏՄ երկրների կողմից ազատ առևտրի մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնմանը

ԵԱԶԲ-ն կողմ է ԵԱՏՄ երկրների կողմից ազատ առևտրի մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնմանը
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հանդես է եկել Եվրասիայի տարածքում ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ձևաչափով համաձայնագրերի մշակման և տարածաշրջանում ազգային թվային արժույթների տեխնիկական համատեղելիության ապահովման օգտին՝ միջազգային վճարային ենթակառուցվածքից կախվածությունը նվազեցնելու համար:
«Ընթացիկ պայմաններում զարգացող տնտեսությունների հետ ազատ առևտրի մասին առևտրատնտեսական համաձայնագրերի մշակումն ու կնքումը եվրասիական տարածքում առևտրային և ներդրումային կապերի զարգացման կենտրոնական գործիք են հանդիսանում։ Իրականացման մեխանիզմների շարքում կարելի է նշել ԱԱԳ+ ձևաչափով համաձայնագրերի մշակումը, այդ թվում՝ ոլորտային լայն համագործակցությունը, համաձայնագրերում ծառայությունների և ներդրումների ոլորտի հարցերի ներառումը», - ասվում է զեկույցում։
 
Ընդ որում, «դեպի ազգային (կենտրոնական) բանկերի թվային արժույթների տեխնիկական համատեղելիություն շարժվելը կնպաստի միջազգային վճարային ենթակառուցվածքից կախվածության նվազեցմանը, նոր առևտրաֆինանսական ենթակառուցվածքի ձևավորմանը», նշում են բանկի փորձագետները: Նրանց գնահատմամբ՝ թվային արժույթների համատեղելիությունը և թվային արժույթներով անդրսահմանային վճարման մոդելների նախագծման մշակման հարցում մոտեցումների մերձեցումը նպատակահարմար է իրականացնել նաեւ «CBDC միջազգային հարթակներում (օրինակ՝ mBridge և այլն) մասնակցության միջոցով:
 
«Տնտեսական համագործակցությունը Եվրասիայում. գործնական լուծումներ» զեկույցում նաև առաջարկներ կան Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման և դրանց սիներգիայի ապահովման վերաբերյալ՝ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքային զարգացման ազգային ծրագրերի համակարգման միջոցով:
 
Ընդհանուր առմամբ, «փոխգործակցության նոր առաջնահերթությունների և ձևաչափերի որոնման անհրաժեշտությունը կապված է տարածաշրջանի երկրների կողմից հռչակված համագործակցության բազմավեկտորության, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի ֆոկուսի տեղաշարժի հետ դեպի ասիական տարածաշրջան, այդ թվում՝ դեպի ԱՍԵԱՆ, Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք», - ընդգծվում է փաստաթղթում:
 
Աղբյուրը`   armeniasputnik.am