Արարատի համայնքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ МАЗ մակնիշի մեքենա

Արարատի համայնքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ МАЗ մակնիշի մեքենա
Արարատի համայնքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ МАЗ մակնիշի մեքենա՝ համայնքի կոմունալ սպասարկման ծառայությունների մատուցման որակը էլ ավելի բարելավելու նպատակով:
Տեխնիկայի միջոցով այսուհետ կարող են իրականացվել ճանապարհների մաքրման, լվացման, աղբի և փոշու մաքրման, իսկ ձմռանը նաև՝ ձնահեռացման և աղ ու ավազի ցանման աշխատանքներ:
Համայնքում տեխնիկական պարկի վերազինման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ: