Tesla-ն կարող է դադարեցնել իր արտադրությունը Գերմանիայում

Tesla-ն կարող է դադարեցնել իր արտադրությունը Գերմանիայում

Ամերիկյան Tesla ավտոարտադրողը կարող է դադարեցնել իր արտադրությունը Գերմանիայում` շրջակա միջավայրի աղտոտման թույլատրելի չափորոշիչները ակնհայտորեն գերազանցելու պատճառով։

Tesla գործարանը խախտել է ջրի աղտոտող նյութերի պարունակության թույլատրելի չափորոշիչները։ Ցուցանիշները ցույց են տվել, որ մոտ երկու տարի է, ինչ ավտոարտադրողը անընդհատ և մեծ ծավալներով ֆոսֆոր և ազոտ է արտանետում, որոնց ծավալը նորման գերազանցում է վեց անգամ։

Քաղցրահամ ջրերի, էկոլոգիայի և ներքին ձկնորսության ինստիտուտը Բեռլինում զգուշացրել է, որ կեղտաջրերում վնասակար նյութերի բարձր կոնցենտրացիաները կարող են սպառնալ Գերմանիայի մայրաքաղաքի խմելու ջրի մատակարարմանը:

Աղբյուրը՝     b24.am