Ստորագրվել է Արցախից բռնի տեղահանվածների և հյուրընկալող համայնքների աջակցության ծրագրի համաձայնագիր

Ստորագրվել է Արցախից բռնի տեղահանվածների և հյուրընկալող համայնքների աջակցության ծրագրի համաձայնագիր

Փետրվարի 28-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկա է գտնվել Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկող՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառականության ամրապնդմանն ու հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և ինտեգրման միջոցով» ծրագրի համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Ըստ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի հաղորդագրության, համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկիի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Իր ողջույնի խոսքում փոխվարչապետը վերահաստատել է, որ Կառավարությունը շարունակելու է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց արժանապատիվ կյանքը ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարել փախստականների համար կրթական և առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացված մջոցառումներին, մատչելի բնակարանային ապահովման և զբաղվածության հնարավորություններին, ինչպես նաև ընդգծլ է հյուրընկալող համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովման կարևորությունը:

Ծրագրի իրականացման երկամյա ժամկետում ՄԱԶԾ կողմից հավասարապես թիրախավորվելու են փախստականների և հյուրընկալող համայանքների կարիքները՝ բարելավելով հյուրընկալող համայնքներում հասանելի ծառայությունների որակն ու կենսապայմանների մատչելիությունը։